Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը

Այսօր առանձնակի կարեւորվում է ՀՀ տարածքում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի ստեղծումը

Դեկտեմբերի 3, 2022
Միջազգային
Հակաահաբեկչական պայքարի հայաստանյան հաղթաթուղթը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

21-րդ դարի պատերազմներում, հակամարտություններում միջազգային տարբեր դերակատարների կողմից զգալիորեն կիրառվում է հակաահաբեկչական պայքարը՝ սեփական շահերն իրացնելու եւ տարբեր ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական խնդիրներ լուծելու համար:        

Հակաահաբեկչական պայքարի վառ օրինակներից է 2001 թ. հոկտեմբերին սկսված  ամերիկյան ռազմագործողությունն Աֆղանստանում, որի դրդապատճառը նույն թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ տարածքում իրականացված ահաբեկչություններն էին, որոնց պատասխանատուն ,Ալ-Քաիդաե ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումն էր, որը սերտ կապեր ուներ թալիբների հետ: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջ. Բուշ կրտսերը որոշում կայացրեց պատժել այդ ահաբեկչության պատասխանատուներին եւ լիազորեց ամերիկյան ռազմաօդային ուժերի միջոցով Աֆղանստանում մի շարք թիրախների ռմբակոծումը եւ հետագայում արդեն ռազմական ներկայությունն Աֆղանստանում: Այս գործողությունը փաստացի առաջին լայնամասշտաբ հակաահաբեկչական օպերացիան էր, որը, իր հերթին, խթան դարձավ հետագայում այլ դերակատարների կողմից նմանատիպ գործողություններ իրականացնելու համար:

Հակաահաբեկչական պայքարը նոր դրսեւորումներ ստացավ հատկապես ,Արաբական գարնանե շրջանակներում ամբողջ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում եւ Իրաքում ստեղծված իրադրության հետեւանքով: 2013-14 թթ. բավական հզորացել էր ,Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորումը՝ գրավելով հսկայական տարածքներ ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Ավելին, այդ ժամանակահատվածում ,Իսլամական պետությանե զինյալներն ահաբեկչություններ են իրականացրել եվրոպական մի շարք երկրներում: Այդ իսկ պատճառով ԱՄՆ գլխավորությամբ ստեղծվեց միջազգային կոալիցիա՝ ընդդեմ այդ ահաբեկչական խմբավորման: Մյուս կողմից սիրիական բանակը Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ նույնպես պայքարում էր ահաբեկիչների դեմ՝ ազատագրելով վերջիններիս գրաված տարածքները:

Հակաահաբեկչական պայքարի վերոնշյալ նախադեպերը հիմք են մի շարք դերակատարների համար զավթելու այլ պետությունների տարածքներ՝ քողարկելով միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներն ահաբեկչական վտանգը չեզոքացնելու պատրվակով: Այսպիսի դերակատարներից է Թուրքիան, որը վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացրել է մի քանի ռազմագործողություններ Սիրիայի եւ Իրաքի տարածքում՝ ընդդեմ քրդական խմբավորումների: Դրանցից ամենահայտնին 2016 թ. օգոստոսին սկսված ,Եփրատի վահանե օպերացիան էր: Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հայտարարել էր, որ ռազմագործողությունն ուղղված է ,Իսլամական պետությանե եւ Սիրիայի քրդերի դեմ: Մեկ այլ նմանատիպ օրինակ է ,Ձիթենու ճյուղե ռազմագործողությունը, որի հետեւանքով թուրքական զինված ուժերը մինչեւ 30 կմ խորությամբ մտան Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածք եւ առայսօր այնտեղ պահպանում են ռազմական ներկայություն:

Հակաահաբեկչական պայքարի գործիքակազմը կիրառվում է նաեւ Ադրբեջանի կողմից, որի ականատեսը եղանք սույն թվականի օգոստոսին Արցախի Բերձորում ՊԲ ստորաբաժանումների դեմ իրականացված ռազմական ագրեսիայի միջոցով: Ադրբեջանական կողմն այդ գործողությունը որակեց իբրեւ հակաահաբեկչական՝ դրանով իսկ լուծելով իր համար ռազմավարական նշանակության խնդիր:      

Հարկ է նշել, որ հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, կարող է կիրառել հակաահաբեկչական պայքարի բաղադրիչն իր անվտանգային միջավայրը բարելավելու համար, մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը Մերձավոր Արեւելքից բերել էր մի քանի հազար ահաբեկիչների հայկական ԶՈՒ-երի դեմ կռվելու համար: Այս համատեքստում հայկական կողմի դիվանագիտության ճկուն եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում հնարավոր է ՀՀ տարածքում ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ներգրավել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային դերակատարների՝ համադրելով բոլոր կողմերի համընկնող շահերը:

ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գոյության խնդիր

Գոյության խնդիր

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist