Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքմենստանին ձգտում են զրկել անկախությունից ու չեզոքությունից

Էրդողանի փորձերը եւ ՌԴ բնապահպանական հնարավոր պատասխանները

Դեկտեմբերի 21, 2022
Միջազգային
Թուրքմենստանին ձգտում են զրկել անկախությունից ու չեզոքությունից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
56
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մոտ ապագայում կանցկացնեն երկրորդ գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Մարդին քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ կընդունվի թուրքմենական գազի մատակարարման «ճանապարհային քարտեզ», ըստ որի՝ գազն Ադրբեջանով կառաքվի Թուրքիա, այնտեղից՝ Եվրոպա: Այդ դեպքում Թուրքիան կվերածվի էներգակիրների առքուվաճառքի խոշոր խաղացողի: Սակայն Աշխաբադն առայժմ չի մեկնաբանել Էրդողանի առաջարկը:

Նշված «եռյակի» նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ Թուրքմենբաշիի կասպյան «Ավազա» առողջարանային գոտում: Երեք երկրների նախագահների բանակցությունների արդյունքում բեկումնային համաձայնագրեր չեն ստորագրվել: Թուրքմենստանը հանգիստ ձերբազատվեց պարտավորեցնող փաստաթղթերի ստորագրումից: Հանդիպման կարեւորագույն արդյունքն աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարությունն էր, որը կզբաղվի թուրքմենական բնական գազի՝ Եվրոպա մատակարարման «ճանապարհային քարտեզի» մշակմամբ:

Հանդիպումից հետո Էրդողանն աշխատել է ցուցադրել, որ գագաթնաժողովի արդյունքներն իրեն այնքան էլ չեն անհանգստացնում: Ինքնաթիռում շփվելով լրագրողների հետ՝ նա հայտնել է, որ «թուրքմենական գազի մատակարարման հարցը կարող է լուծվել մեկ ամսվա ընթացքում»: «Եթե խոսենք այն մասին, թե Թուրքմենստանն ունի՞ հնարավորություն՝ իր բնական գազն ուղիղ կերպով վաճառելու Եվրոպային, ապա Թուրքիան, իհարկե, կարեւոր հանգույց է»,- նշել է Էրդողանը: Նա հստակեցրել է, որ մոտ ժամանակներս կկայանա երեք երկրների էներգետիկայի նախարարների հանդիպում, ինչից հետո հունվարին սպասվում է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի այցը Թուրքիա, որի ընթացքում «պլանավորվում է համաձայնագիր ստորագրել գազի մատակարարման վերաբերյալ»:

Էրդողանն անցյալ շաբաթն ավարտեց Մարդին նահանգում, որտեղ տվեց երեք հորատանցքերում նավթի արդյունահանման մեկնարկը։ Թուրքիայի էներգետիկ պլանների մասին նա պատմել է Մարդինի երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար այնպիսի էներգետիկ ճգնաժամը, ինչպիսին այսօր ապրում է Եվրոպան։ Որպես իր երկրի հաջողություն՝ Էրդողանը խոսել է Ստամբուլի մերձակայքում 4.6 մլրդ խորանարդ մետր ծավալով ամենամեծ «Սիլիվրի» գազի պահեստարանի բացման մասին։ «Սիլիվրին» դարձել է ամենամեծը Եվրոպայում,- ընդգծել է Էրդողանը։- Նրանք, ովքեր դեռ մինչեւ վերջերս ժպտում էին՝ լսելով Թուրքիայի ձեռքբերումների մասին, վաղն օգնության համար կդիմեն Անկարային»:

Թուրքիայի ղեկավարը հաղորդել է, որ երկրի հյուսիսարեւմտյան Թրակիա նահանգը կվերածվի միջազգային նշանակության էներգետիկ հանգույցի. «Կարեւոր բանակցություններ ենք վարել թանկագին ընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Մեր նպատակն է կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայում ստեղծել գլոբալ կենտրոն, որտեղ կձեւավորվեն գազի գները»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին է հանդես եկել ռուսական գազի առաքումների համար Թուրքիայում գազային նոր հանգույց ստեղծելու առաջարկով: Նրա խոսքով՝ ԵՄ գազի փոխադրման ծավալները նվազում են «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վթարների եւ վերջինիս դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, ուստի դրանք Բալթիկ ծովից կարող են տեղափոխվել Սեւ ծով: Այդ դեպքում Թուրքիան կարող է դառնալ խոշորագույն գազային հանգույց:

«Ռուսաստանը գործնականում անձամբ Էրդողանին է աջակցել, որին նշանակալից հաջողություններ են պետք հաջորդ տարվա ամռանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է պատմական գիտությունների դոկտոր, Էթնոազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկին: Նրա կարծիքով՝ մի բան է ռուսական գազը վաճառել Թուրքիայի տարածքով, մեկ այլ բան՝ թուրքմենական գազը, որի մղման համար կպահանջվի Անդրկասպյան գազամուղի շինարարություն:

Այս նախագիծն արդեն երկար ժամանակ է քննարկվում։ Դրա ենթադրվող երկարությունը 300 կմ է, տարողությունը՝ տարեկան 30 մլրդ խորանարդ մետր։ Գազն Ադրբեջանից Թուրքիա կարող է մատակարարվել TANAP գազամուղով, իսկ այնտեղից դեպի Եվրոպա՝ TAP-ով. դա «Հարավային գազային միջանցքի» հատվածն է եւ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով կապում է Հարավային Եվրոպայի հետ: Բայց, ինչպես կարծում է Կոբրինսկին, դա հակասում է Ռուսաստանի ազգային շահերին։

«Ռուսաստանը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է առարկություններ ներկայացնել, այդ թվում՝ բնապահպանական եւ, այդպիսով, ոչ միայն արգելափակել Անդրկասպյան գազամուղի շինարարությունը, այլեւ գոնե որոշ ժամանակով հետաձգել դրա իրականացումը: Իրանը նույնպես կարող է Ռուսաստանի հետ համատեղ հանդես գալ, առավել եւս, որ խնդիրն ամենեւին էլ մտացածին չէ. Կասպից ծովում բնապահպանական խնդիրներ կան, եւ դրանք բավական լուրջ են: Մենք դարձանք Արալյան ծովի ողբերգության ականատեսները: Ճիշտ նույն կերպ կարող է մահանալ նաեւ Կասպից ծովը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոշտ կերպով պաշտպանել սեփական ազգային հետաքրքրությունները»,- նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան լրջորեն պատրաստվում է դառնալ ոչ միայն Եվրոպայի գազային հանգույցը Գերմանիայի փոխարեն, այլեւ երկիր, որը գազի համաշխարհային գներն է որոշում: Այն վերջնարդյունքում կհավակնի գներ սահմանել բոլոր էներգակիրների համար։ «Թուրքմենստանը լիովին կախվածության մեջ կընկնի Թուրքիայից եւ կզրկվի իր չեզոքությունից ու անկախությունից, ինչպես զրկվել է Ադրբեջանը։ Այսօր Բաքուն ստիպված է ընթանալ թուրքական քաղաքականության հետագծով։ Իսկ Ռուսաստանը երաշխավորում է Թուրքմենստանի լիակատար անկախությունը: Թեեւ հավանական է, որ Բերդիմուհամեդովին կարող են ստիպել՝ կայացնելու ինչ-ինչ որոշումներ, սակայն ես հույս ունեմ, որ ողջախոհությունը կհաղթի: Դա շատ բանով կախված կլինի նաեւ Մոսկվայի դիրքորոշումից։ Այսօր դեռ հնարավորություն կա       ՝ կանխելու Թուրքիայի անդառնալի հզորացումը Կասպից ծովի տարածաշրջանում։ Ռուսաստանն Աշխաբադին խոստանալու բան ունի՝ սկսած թուրքմենական գազի այլընտրանքային ուղիներից եւ վերջացրած թուրքմենական տնտեսության մեջ ներդրումներով՝ առանց թուրքմենական կողմի որոշումների վրա ճնշում գործադրելու»,- ամփոփել է Կոբրինսկին։

Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին գագաթնաժողովից հետո ԶԼՄ-ները գրեցին, որ «Էրդողանը Պուտինի համար թակարդ է պատրաստել», բայց չբացահայտվելու համար Թուրքիայի նախագահը Թուրքմենստան կատարած այցելությունը եւ «եռյակի» հանդիպումը ձեւակերպել է այսպես՝ «գործընկերներին տեղեկացնելու Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման գաղափարի մասին եւ նրանց միացնելու իր ենթակառուցվածքներին»:

Այն, որ Աշխաբադը մերժել է Թյուրքական պետությունների կազմակերպության լիարժեք անդամ դառնալու առաջարկը, ցավագին է ընդունվել Թուրքիայի կողմից, իսկ արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, ով Սամարղանդում կայացած գագաթնաժողովից առաջ խոստացել էր, որ դա տեղի կունենա, պարզապես խայտառակվեց: Թուրքմենստանը կշարունակի ապավինել չեզոքության կարգավիճակին ու բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը սահմանված է երկրի Սահմանադրությամբ: Փորձերը՝ Աշխաբադին մղելու դեպի առավել ակտիվ մասնակցություն «թյուրքական ընտանիքի» կյանքում, չհաջողվեցին, եւ այժմ Էրդողանը ձգտում է դա իրականություն դարձնել գազային թեմայի միջոցով:

Հայտնի է, որ Անկարան վաղուց է ձգտում թուրքմենական գազը Եվրոպա տարանցել Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Ռուսաստանը: Ինչ վերաբերվում է Իլհամ Ալիեւին, ով իր համար ընտրել է սուլթանական տղայի առաքելությունը, ապա նրան անհանգստացնում են ոչ միայն գազն ու Անդրկասպյան գազատարը, այլեւ Աշխաբադի հետեւողական չեզոք դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտությունում: Ընդհանուր առմամբ՝ լավ են զարգանում նաեւ թուրքմենա-իրանական հարաբերությունները, որոնք տարբերվում են Թեհրանի նկատմամբ Բաքվի «ցնցումներից»:

Թե որքանով են իրական երկրորդ գագաթնաժողովի մասին Էրդողանի հավաստիացումները, պարզ կդառնա ավելի ուշ: Սերդար Բերդիմուհամեդովը ճարպիկ քաղաքական գործիչ է. իհարկե, գազամուղն ու թուրքական գազային հանգույցը գայթակղիչ են, սակայն Աշխաբադի համար պակաս հետաքրքիր չէ Հյուսիս-Հարավ անդրկասպյան ուղին՝ հատկապես հաշվի առնելով, թե Իրանը որքան ակտիվորեն է ձեռնամուխ եղել Կասպից ծովի իր ափին ենթակառուցվածքների ստեղծմանը:

Թեգեր: ԱդրբեջանգազԹուրքիաԹուրքմենստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Չինաստան-Սաուդյան Արաբիա զույգը՝ ընդդե՞մ ԱՄՆ-ի

Չինաստան-Սաուդյան Արաբիա զույգը՝ ընդդե՞մ ԱՄՆ-ի

Նավի վրա ծնված հայ գրողի տխուր վախճանը

Նավի վրա ծնված հայ գրողի տխուր վախճանը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist