Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ռուսաստան-ԵՄ՝ գաղափարական հակասություն

Փետրվարի 26, 2022
Միջազգային
Ռուսաստան-ԵՄ՝ գաղափարական հակասություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵՄ «Արեւելյան գործընկերության» եւ ԵԱՏՄ-ի վերաբերյալ ռուսական ծրագրերի միջեւ ակնհայտ անհամատեղելիություն կա: «Արեւելյան գործընկերությունը», ըստ էության, առաջարկում է իր արեւելյան հարեւաններին աջակցություն այն դեպքում, երբ նրանք ընտրեն իրենց քաղաքական եւ տնտեսական համակարգերը բարեփոխելու ճանապարհը` համաձայն ԵՄ-ի հասարակական-իրավական համակարգի (acquis communautaire): Թեեւ այն չի բացառում լիակատար անդամակցությունը ԵՄ-ին, բայցեւայնպես, չի էլ երաշխավորում: Եվ, չնայած անդամակցության հեռանկարի բացակայությանը` պետությունները կարող են բարեփոխումներ իրականացնել, բայց չեն կարողանա տեղ գրավել խաղի կանոնները որոշող սեղանի շուրջ:

Ենթադրվում է, որ «Արեւելյան գործընկերության» տեսլականն ունի հեռուն գնացող մտադրություններ: ԵՄ-ին ինտեգրվող եւ կայուն պետական ինստիտուտներ հիմնող պետությունը կունենա ի՛ր ժողովրդին, ոչ թե «Կենտրոնին» հաշվետու կառավարություն: Այնպիսի պետություն, որ ժողովրդի եւ Մոսկվայի շահերը չհամընկնելու դեպքում իշխանությունը կընտրի ժողովրդի շահը։

Այսպիսով՝ Ռուսաստանի ազդեցության գոտին անհամատեղելի է ոչ միայն «Արեւելյան գործընկերության» կողմից նախատեսվող եվրաինտեգրման ձեւի հետ, այլեւ ավելի հիմնարար մակարդակով այն երկրների շահերի հետ, որոնք ունեն եվրոպամետ քաղաքականություն: Ուստի, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի մրցակցությունը ոչ միայն աշխարհաքաղաքական է, այլ նաեւ գաղափարական։ Դա օբյեկտիվորեն չի կարող բխել ռուսական շահերից: ՌԴ իշխանական ռեժիմն այս երկրների կայունացումն ու ժողովրդավարացումը դիտարկում է որպես սպառնալիք ոչ միայն իր արտաքին քաղաքական հավակնությունների, այլեւ ներքին կառավարման համակարգի համար:

Եվրոպական հասարակության ընկալմամբ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտություններում առկա է Ռուսաստանի ուղղակի միջամտությունը: Այնուամենայնիվ, «Արեւելյան գործընկերությունը» գործնականում լռում է չլուծված հակամարտությունների վերաբերյալ: Սա մասամբ պայմանավորված է այս հակամարտությունների մեջ չներքաշվելու ԵՄ մտադրությամբ: Չնայած փորձում է նպաստել իր արեւելյան հարեւանների զարգացմանը, սակայն չի անդրադառնում այդ զարգացումը կասեցնելու ամենակարեւոր խնդիրներից մեկին` սառեցված հակամարտություններին: Դա էլ Մոսկվային տալիս է լուրջ գործիքակազմ` խաթարելու այդ երկրների արեւմտյան ինտեգրումը:

Ընդհանուր առմամբ, մինչ ԵՄ-ն խոստանում է «ավելին՝ ավելիի դիմաց» բարեփոխումների համար աջակցության կարգախոս, Ռուսաստանն զգուշացնում է, որ եթե արեւելյան հարեւանության երկրներն ընտրեն եվրոպական ինտեգրումը, ոչ միայն կկործանեն իրենց տնտեսությունները, այլեւ ֆիզիկապես կմասնատվեն: Վերլուծաբանների կարծիքով՝ եվրոպացի առաջնորդները չեն կարողացել համարժեքորեն պատասխանել Ռուսաստանի նման նախազգուշացումներին: Ինչ-որ իմաստով ԵՄ-ն եւ Ռուսաստանը գործում են տարբեր հաճախականություններով, ինչն էլ ԵՄ-ին հետ է պահում Ռուսաստանի քաղաքական քայլերն արդյունավետորեն գնահատելուց:

Այսպիսով, եթե ԵՄ-ն ցանկանում է հաջողության հասնել «Արեւելյան գործընկերության» իր նպատակների մեջ, պետք է ուղիներ գտնի Ռուսաստանից եկող մարտահրավերներին դիմակայելու համար: Փորձագետների մի մեծ խումբ կարծում է` ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ապագան կախված է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ, ինստիտուցիոնալ համագործակցությունից եւ անդրատլանտյան կապի ակտիվացումից:

Թեգեր: ԵԱՏՄԵՄԵվրոպաՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Նա եղավ այն հզոր վահանը…»

«Նա եղավ այն հզոր վահանը…»

Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները

Ովքեր են Խոջալուի ողբերգության իրական կազմակերպիչները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist