Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Առայժմ՝ առանց լարվածության

Թուրքիայի համար Իսրայելի հետ փոխհարաբերությունները դարձել են անհրաժեշտություն

Մարտի 17, 2022
Միջազգային
Առայժմ՝ առանց լարվածության
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
497
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

10-ամյա ընդմիջումից հետո` մարտի 9-ին, Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը  պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել, ինչը վերջինիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնահատելով պատմական՝ հույս է հայտնել, որ այն շրջադարձային կլինի երկու երկրների փոխհարաբերություններում։ Հերցոգն Անկարայում հայտարարել է, թե Իսրայելն ու Թուրքիան կարող են տարբեր ոլորտներում համագործակցել, ինչը լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի գործընթացների վրա։ Այնուհետեւ նա Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե պետք է ընդունել, որ երկու երկրները չեն կարող բոլոր հարցերում համակարծիք լինել, բայց պետք է ջանքեր գործադրել՝ հարթելու տարաձայնությունները, միմյանց վերաբերվել փոխադարձ հարգանքով։

Էրդողանը, կրկին շեշտելով, որ այցը նոր շրջադարձ կլինի թուրք-իսրայելական փոխհարաբերություններում, ընդգծել է, թե կողմերի նպատակը քաղաքական երկխոսության վերականգնումն է։ Նա հավելել է, որ սա շատ լավ առիթ է երկու երկրների էներգետիկ ոլորտում համագործակցության համար, այդ թվում՝ Իսրայելի գազը Եվրոպա արտահանելու հարցում, ինչին կողմերն անդրադարձել են դեռեւս 20 տարի առաջ։ Ըստ ամենայնի` Էրդողանը ցանկանում է Թել Ավիվի աջակցությունն ստանալ Արեւելյան Միջերկրականի գազի պաշարների շահագործման հարցում, որտեղ լուրջ տարաձայնություններ ունի Կիպրոսի ու Հունաստանի հետ։ Սակայն Թել Ավիվը, նախքան Հերցոգի այցը, շեշտել է, թե վերջիններիս հետ սերտ համագործակցությունը բնավ չի տուժելու թուրք-իսրայելական առնչությունների սերտացումից։ Ինչպես հայտնի է, վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելը Կիպրոսի ու Հունաստանի հետ տարբեր, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, սերտորեն համագործակցում է, ինչն, անշուշտ, չի զոհաբերի հանուն Անկարայի հետ կապերի սերտացման։ Մանավանդ որ ներկա դրությամբ, երբ Իսրայելը բնականոն կապեր ունի արաբական մի շարք երկրների հետ, Թուրքիան կորցրել է իր նախկին նշանակությունը Իսրայելի համար, այլ կերպ` Անկարան հարկադրված զիջումների է գնալու, գուցե զոհաբերի «Համասին»։

Թուրքիան դեռեւս 2020 թ. դեկտեմբերից ջանքեր է գործադրում բնականոնացնել Իսրայելի հետ փոխհարաբերությունները։ Այս առնչությամբ իսրայելական ԶԼՄ-ները հայտնում էին Ադրբեջանի միջնորդության մասին` նշելով, որ Ադրբեջանը թե՛ Թուրքիայի,  թե՛ Իսրայելի հետ ռազմավարական սերտ կապեր ունի, միջնորդական լուրջ գործունեություն է ծավալում թուրք-իսրայելական փոխհարաբերությունները  բարելավելու ուղղությամբ։ Սակայն Նաթանյահուի կառավարությունը հակված չէր երկու երկրների փոխհարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Իրականում էլ, ինչպես նշել է Էրդողանը, Իսրայելի նախորդ կառավարությունում կային պաշտոնյաներ, որոնք արգելակում էին այդ գործընթացը։ Նա Իսրայելի հետ փոխհարաբերությունները կարգավորելու հարցում դիմել է աննախադեպ քայլերի։ 2021 թ. դեկտեմբերի 21-ին հյուրընկալել է տարբեր երկրներից հրավիրված մեծ թվով հրեա կրոնագետների՝ խախամների։ Ի դեպ, իսլամական երկրների խախամների կոալիցիայի գրասենյակը Թուրքիայում է, որի նախագահը Թուրքիայի խախամն է։ Էրդողանը նրանց հետ հանդիպմանը` շեշտելով, թե Թուրքիայի ու հրեաների կապերը շատ ամուր են, խիստ կարեւորել է թուրք-իսրայելական փոխհարաբերությունները, դրանց վերականգնումը։ Նա նախագահի նստավայրում առաջին անգամ հրեական «Քաշար» ճաշկերույթ է կազմակերպել, ինչը համարժեք է իսլամական «Հալալին», այլ կերպ՝ մովսեսականությունում էլ անթույլատրելի է որոշ բույսեր ու կենդանիների միս ուտելը։ Անկարան Իսրայելին հաճոյանալու նպատակով հաճախ դիմում է հակաիրանական քայլերի։ Հերցոգի այցին ընդառաջ Թուրքիան հայտարարել է, թե այդ երկրի գաղտնի ծառայությունները (MIT) հայտնաբերել եւ չեզոքացրել են իրանական ցանց, որը նպատակ ուներ, ի պատասխան իրանցի միջուկային ֆիզիկայի հայտնի գիտնական Ֆահրիզադեի ահաբեկչության, ոչնչացնել իսրայելցի գործարար 75-ամյա Մայիր Գլերին։ Իսրայելի հետ փոխառնչությունները բարելավելու Թուրքիայի բուռն ձգտումը վերլուծաբանները պատճառաբանում են վերջինիս միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները բնականոնացնելով, F-35 կործանիչների փոխարեն Թել Ավիվի օգնությամբ F-16-ներ ստանալով, որոնք Վաշինգտոնը հրաժարվել է տալ Անկարային։

Անդրադառնալով թուրք-իսրայելական փոխհարաբերություններին` նշենք, որ Թուրքիան իսլամական առաջին երկիրն էր, որ 1949 թ., Իսրայելի պետության ձեւավորումից անմիջապես հետո պաշտոնապես ճանաչեց եւ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատեց այդ երկրի հետ։ Իսկ երկու ամիս անց Իսրայելի հետ կնքեց առեւտրատնտեսական առաջին պայմանագիրը: Հետագայում էլ կողմերը տարբեր ոլորտներում համագործակցելու բազմաթիվ պայմանագրեր կնքեցին, որոնցից  ամենակարեւորը 1996 թ. ռազմավարական պայմանագիրն էր։ Դրա շրջանակներում ռազմական, տնտեսական, դիվանագիտական ոլորտներում լայնածավալ համագործակցություն էր նախատեսվում, որն անմիջապես կյանքի կոչվեց: 2009 թ. երկու երկրների փոխհարաբերություններում ակնհայտ դարձավ լարվածության միտումը, ինչը պայմանավորված էր Թուրքիայի «հայացք դեպի արեւելք» քաղաքականությամբ, որի շրջանակներում Անկարան ջանք չէր խնայում պաղեստինցիների շահերը պաշտպանելու հարցում։ 2010 թ. մայիսին թուրքական «Երկնագույն Մարմարա» նավի հետ կապված իրադարձությունների պատճառով Իսրայել-Թուրքիա փոխհարաբերություններում  լարվածության միտումը վերածվեց ճգնաժամի, Թուրքիան Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին: Այլ խոսքով` դիվանագիտական փոխհարաբերություններն իջեցվեցին ամենացածր մակարդակի։ Սակայն 2014-ից Թուրքիան կրկին սկսեց ջանքեր գործադրել երկու երկրների փոխհարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ, որոնք 2016 թ. շոշափելի արդյունքներ արձանագրեցին։

Սակայն 2018 թ., երբ ԱՄՆ-ն իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխեց, ինչի հետեւանքով բախումներ տեղի ունեցան Գազայի գոտում, Թուրքիան լիովին խզեց Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերությունները։ Իսրայելն այժմ էլ մի շարք նախապայմաններ է առաջ քաշում դիվանագիտական փոխհարաբերությունների վերականգնման առնչությամբ։ Ինչպես դեռեւս ընթացիկ տարվա հունվարին նշել են իսրայելական ԶԼՄ-ները, Իսրայելը բազում նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից գլխավորը կարելի է համարել «Համասի» եւ դրա ռազմական թեւի («Ալ Կասամի») գործունեությունը Թուրքիայում լիովին դադարեցնելը։ Հատկանշական է նաեւ, որ թեեւ երկու երկրների փոխհարաբերությունները 2010-2021 թթ. եղել են լարված, գրեթե ճգնաժամային, սակայն տնտեսական փոխհարաբերությունները ռեկորդային աճ են արձանագրել. եթե 2010 թ. այն կազմել էր 3.4 մլրդ, ապա 2021 թ.՝ 8.1 մլրդ դոլար։

Թեգեր: ԹուրքիաԻսրայելՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը վտանգում է միջնորդի կարգավիճակը

Իսրայելը վտանգում է միջնորդի կարգավիճակը

Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին

Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist