Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Իրանի հաջորդ նախագահը, ըստ ամենայնի, Ռաիսին կլինի

Հունիսի 1, 2021
Տարածաշրջան
Իրանի հաջորդ նախագահը, ըստ ամենայնի, Ռաիսին կլինի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մայիսի 25-ին հայտնի են դարձել հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) նախագահական 13-րդ ընտրությունների թեկնածուների անունները: Ընդ որում, նրանք ներկայացնում են Իրանի իսլամական համակարգում առկա քաղաքական երեք հոսանքները՝ 5 պահպանողական, 1 չափավորական եւ 1 բարենորոգչական:

Ինչպես նշել ենք, ընտրություններն իրականացնում է ՆԳ նախարարությունը, իսկ վերահսկողությունը՝ պահպանողական կողմնորոշմամբ Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Սահմանադրության համաձան՝ դրա մեկնաբանությունը եւս ՍՊԽ-ն լիազորություններից է, որը, մեկնաբանելով 99-րդ հոդվածը, իրեն վերագրել է նաեւ հավանություն տվող վերահսկողության գործառույթ: Իսկ դա նշանակում է, որ ՆԳՆ-ի գրանցած թեկնածուներն այդպիսին կհամարվեն, երբ ՍՊԽ-ից կստանան «անցագիր»: Այս ընտրություններին ՍՊԽ-ը, մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որը վերաբերում է նախագահի թեկնածուի հատկանիշներին, մշակել եւ հաստատել է օրենք, ինչի լիազորությունը Սահմանադրությամբ չունի, սակայն ՆԳՆ-ից պահանջել է թեկնածուներին գրանցելիս առաջնորդվել դրանով: Ուստի, երկրի նախագահը ՆԳ նախարարությանը հրահանգել է թեկնածուներին գրանցել ըստ Սահմանադրության:

Այսուհանդերձ, ինչպես հայտարարել էր ՍՊԽ-ի խոսնակ Քադխոդային, այդ օրենքի հաստատմամբ զգալիորեն կրճատվել էր գրանցված թեկնածուների թիվը՝ 592 (նախորդին 1636 էր): ՍՊԽ-ի հաստատած օրենքի համաձայն՝ թեկնածուների տարիքը պետք է լինի 40-75, կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճան, զինվորականներն առնվազն պետք է ունենան գեներալ-մայորի աստիճան, կառավարման 4 տարվա փորձ, դատվածություն չունենան: Զինվորականները եւս առաջին անգամ իրավունք էին ստացել որպես թեկնածու մասնակցելու ընտրություններին: Հանգամանք, որը գնահատվել էր որպես քաղաքական նեոպահպանողական հոսանքի ձեւավորում: Որպես թեկնածու գրանցվել էին Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայից մի խումբ անվանի գեներալներ, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար, երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը եւ բանակի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Ռոստամ Ղասեմին: Բայց փաստորեն բազմաթիվ զինվորականներից եւ ոչ մեկը չի ստացել ՍՊԽ-ի «անցագիր»: Բացի այդ, թվում էր, թե գրանցված 40 կին գործիչներից գոնե մեկն առաջին անգամ նախագահի թեկնածության «անցագիր» կստանա ՍՊԽ-ից: Կանանց եւ ընտանիքի հարցերով երկրի փոխնախագահ Մաասումե Էբթեքարը մայիսի 23-ին իր թվիթերյան էջում գրառել էր, թե նախորդ շաբաթ նամակով դիմել է ՍՊԽ-ի քարտուղարին եւ պահանջել, հաշվի առնելով Սահմանադրությամբ կանանց ընձեռված հնարավորությունները, առնվազն հաստատել մեկ կնոջ համապատասխանությունը, ինչը կնպաստի հասարակական կապիտալի վերականգնմանը: Իսկ մինչ այդ հույս էր հայտնել, թե ՍՊԽ-ն կհաստատի հայտնի կին քաղաքական-հասարակական գործիչ, պահպանողական հայացքներով Զահրա Շոջաիի թեկնածությունը: Սակայն չեն արդարացվել նաեւ Էբթեքարի հույսերը՝ մերժվել են իգական սեռի բոլոր գրանցվածները:

Նշենք, որ Սահմանադրության 115-րդ հոդվածում նշվում է, որ նախագահը պետք է ընտրվի համապատասխան հոգեւորական եւ քաղաքական գործիչներից: Գործչի համար կիրառվել է արաբերեն «ռաջոլ» բառը, որը նշանակում է տղամարդ, սակայն Իրանի քաղաքական գրականության մեջ դա օգտագործվում է որպես գործիչ, երեւելի: Հանգամանք, ինչը նախագահական վերջին 3-4 ընտրություններին պահպանողականների ու բարենորոգչական հոսանքների միջեւ լուրջ տարաձայնությունների առիթ էր դառնում, քանի որ ՍՊԽ-ն հակված էր այն տղամարդ մեկնաբանելուն եւ դեմ էր կանանց առաջադրմանը: Հետեւաբար, թեեւ բարենորոգչական հակումներով կին քաղաքական գործիչներ առաջադրվում էին, սակայն, նրանց թեկնածությունը քննարկման առարկա չդառնալով, մերժվում էր: 2017 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, հունվարի 14-ին Քադխոդային նշել էր, թե քաղաքական «ռաջոլի» վերաբերյալ ՍՊԽ-ի հետազոտությունների արդյունքում հայտարարվում է, որ կանանց առաջադրումը որեւէ խնդիր չունի, նրանք կարող են առաջադրվել, ինչպես տղամարդիկ:

Անդրադառնալով հաստատված թեկնածուներին, նշենք, որ այն վկայում է դատական իշխանության ղեկավար, բանիմացների վեհաժողովի փոխնախագահ, մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի երկրորդ փոխնախագահ 61-ամյա Սեյյդ Էբրահիմ Ռաիս ալ Սադաթիի՝ Իրանի հաջորդ նախագահ դառնալու մասին: Նա հայտնի է խիստ պահպանողական հայացքներով, ով միաժամանակ ենթադրաբար Ալի Խամենեիից հետո ընտրվելու է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք՝ հեղափոխության առաջնորդ: Էբրահիմ Ռաիսին առաջադրվել է որպես անկախ թեկնածու: Ըստ երեւույթին, մինչեւ ընտրությունները պահպանողական որոշ թեկնածուներ հօգուտ նրա հեռանալու են մրցապայքարից: Նրա քարոզարշավի կարգախոսն ու կառավարության անվանումը  լինելու է՝ «Ժողովրդական կառավարություն հանուն հզոր Իրանի»: Վարչակարգի շահերը տարբերակող, վեհաժողովի իսկական անդամ, մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած 56-ամյա պահպանողական Սաաիդ Ջալիլին, ով առաջադրվել է պահպանողականների միասնության խորհրդի կողմից, երկրորդ տեղում է:

Միակ բարենորոգիչ անկախ թեկնածու, Քիշ կղզու ազատ տնտեսական գոտու տնօրինության անդամ եւ «Ասիայի ջրի զարգացում» ինժեներական ընկերության տնօրեն 65-ամյա Մոհսեն Մեհրալիզադեի, ինչպես եւ չափավորական հայացքներով կենտրոնական բանկի 63-ամյա տնօրեն Աբդոլնասեր Հեմաթի ընտրվելու հավանականությունը, թերեւս, աննշան է: Նրանք չեն կարող մրցակցել ոչ միայն Ռաիսիի, այլեւ մյուսների հետ: Այլ կերպ ասած՝ թերեւս, կարելի է շնորհավորել Ռաիսիի հաղթանակը, «ամեն ինչ հաշվարկված» է՝ երկրի ողջ իշխանությունը պահպանողականներին: ՍՊԽ-ի նման ընտրությունը բարենորոգիչներին ու չափավորականներին խիստ զայրացրել է, նույնիսկ ՍՊԽ-ի անդամ Սադեղ Լարիջանիին է հունից հանել: Նախագահ Հասան Ռոհանին, իրավիճակը շտկելու նպատակով, նամակով դիմել է հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեիին, քանի որ միայն նա է ի զորու պետական հրամանով բեկում մտցնելու հաստատվածների թվի փոփոխության մեջ, ինչի հավանականությունն աննշան է: Հանգամանք, ինչը կնպաստի առանց այն էլ ընտրությունների հանդեպ կրավորական դիրք գրաված ընտրողների թվի նվազմանը, մանավանդ որ որոշ խմբերի կողմից հնչում են ընտրությունները բոյկոտելու կոչեր: 

Թեգեր: Էբրահիմ ՌաիսիընտրություններԻրան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Հայկական Քաշաթաղը՝ լուսանկարներում ու դասախոսություններում

Հայկական Քաշաթաղը՝ լուսանկարներում ու դասախոսություններում

Երեխայի պաշտպանության լավագույն ձեւը

Երեխայի պաշտպանության լավագույն ձեւը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist