Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 17, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ինքնահարցաքննություն

Ինչ եմ տվել իմ անկախությանը

Սեպտեմբերի 21, 2021
Այլք
Ինքնահարցաքննություն
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
868
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ փոքր էի, ու մեր գյուղում որեւէ մարդ էր մահանում, հարեւանների տներում, թաղում ցանկացած ուրախ առիթ հետաձգվում էր։ Անհնարինության դեպքում ուրախ առիթի տերը գնում էր սգավորի տուն եւ թույլտվություն խնդրում իր առիթը նշելու։ Հիմա էլ մեծամասամբ պահպանվել է այդ՝ բարոյականության տեսակետից շատ բարձր ու առանձնահատկորեն գեղեցիկ սովորույթը։

Ի՞նչ անել սեպտեմբերի 21-ին։ Եթե անկեղծ, ապա չեմ մտածել այս հարցի շուրջ՝ ոչ նշելու, ոչ չնշելու, ոչ էլ մատուցման ձեւի հետ կապված։ Որովհետեւ գոնե ինձ համար պատասխանը հստակ է՝ հաշվի առնելով երկու փաստ. նախ՝ եթե նույնիսկ իմ անմիջական տանը զոհ չի եղել, զոհեր ունեցել եմ ընկերներիս, բարեկամներիս, հարազատներիս շրջանում։ Իմ հայրենակիցներն են զոհվել։ Սա ազգային ցավ է, ու ազգովի ենք տանում։ Եվ հետո՝ մայիսից թշնամին իմ երկրի ինքնիշխան տարածքում է։ Ի՛մ երկրի։ Մայիսից ցայսօ՛ր։ Թշնամի՛ն։ Խոցված է մարդու ու հայի իմ արժանապատվությունը։ Իսկ անկախության տոնն առանց արժանապատվության չի լինում։ Չի՛ լինում, գրողը տանի։ Չի՛ լի՛-նու՛մ։

Բացի այդ՝ սեպտեմբերի 21-ն ինձ համար միշտ էլ ինքնահարցաքննության օր է եղել. իսկ ե՞ս ինչ եմ արել իմ երկրի անկախության ամրապնդման համար, ո՞ր ոլորտում եմ արել, ո՞ր քայլս է արդյունավետ եղել, ո՞րն եմ շարունակել, ո՞ր ճամփից եմ հետ դարձել, որտե՞ղ եմ հաստատակամ եղել ու որտե՞ղ՝ վարանել։ Որովհետեւ անկախությունն ինքնին չի ամրապնդվում, այն ամենօրյա տքնաջան աշխատանք է՝ քո բաժին քարը դնելու համար։ Գործադրե՞լ եմ ամբողջ ներուժս։

Հարցաքննությունից հետո, համենայնդեպս, բացճակատ եմ կանգնել հայելու առաջ, բայց՝ կեսլույս-կեսստվերի արանքում։ Քանզի գիտակցել եմ, որ լույսի ու ստվերի խաղը հօգուտ լիալույսի կփոխվի միայն այն ժամանակ, երբ կկարողանամ անել նաեւ իմ հնարավորությունից դուրս գործեր։ Պե՛տք է կարողանամ։ Պարտավո՛ր եմ կարողանալ։

Որովհետեւ շնչել եմ ուզում, իսկ անկախությունն օդի պես բան է։ Հիմա ներխուժած թշնամին իմ երկրում է, ու իմ շնչած օդը գարշահոտ է։ Իսկ իմ թոքերը մաքուր օդի են սովոր։ Ես լեռնցի եմ։

Հանուն իմ անկախության, իմ շնչելիք մաքուր օդի ի՞նչ եմ անում թշնամուն դուրս շպրտելու համար։ Հա՛, գիտեմ, լծակ չունե՛մ, զենք չունե՛մ, բանակի տերն էլ ե՛ս չեմ, ոչ էլ ռազմական մարտավարություններ մշակողը։ Բայց արդյոք սա բավարա՞ր փաստարկ է ձեռքերս ծալած նստելու համար։ Ի՞նչ կարող եմ անել, որ դեռ չեմ անում։ Այ սա՛ է կեսբացճակատ կանգնելուս պատճառը։ Ե՞րբ եմ կարողանալու կեսստվերը տարրալուծել կեսլույսի մեջ…

Ինքնահարցաքննության ամենակարեւոր հարցը՝ ե՞ս ինչ եմ տվել իմ անկախությանը։

Անկախությունն ինձ շատ բան է տվել։ Դարերի ընթացքում պատմության ճամփաբաժաններում անընդհատ կրճատվող իմ հայրենիքի ցավն է հասկացնել տվել ու պատճառները, ինքնախարազանման ցավը հպարտության է փոխել, հայրենիքին վերատիրելու նպատակ է տվել։ Բայց հիմա… նորից կորուստ, նորից ցավ՝ անտանելի, անչափելի, անհատակ։ Ու նորից հարցե՛ր, հարցե՛ր… Երերաց, ինչու՞, լավ չե՞մ փայփայել, չե՞մ պնդացրել, չե՞մ սիրել, իմ անկեղծությանը չի՞ հավատացել։

Անկախությունն ինձ իմ՝ որպես հայի ուժերի հանդեպ հավատ է տվել։ Չե՞մ գիտակցել զորությունը, փոխադարձ ուժ չե՞մ տվել։ Բավարար չե՞մ ջանացել։ Գուցե մի պահի ե՞ս էլ եմ թմրել։ Ե՞րբ եմ սայթաքել, որտե՞ղ եմ ոտս ոլորել ու կեսճամփից հետ դարձել։ Պատմության ո՞ր էջը լավ չեմ սերտել, ո՞ր էջից դասը լավ չեմ քաղել…

Մի բան հաստատ է։ Անկախությունը զորավորներին է սիրում։ Իսկ ես զորեղ եմ։ Իսկ զորեղը նաեւ սեփական սխալներն ընդունել գիտի ու շտկելու կամք ունի։ Պատմության անիվի ուղին էլ զորավորներն են փոխում՝ ծնկած տեղից կրկին ոտքի կանգնելով։ Սա՛ է կեսբացճակատությունը փոխելու ձեւը։

Զորավորները կեսի հետ չեն հաշտվում. կես անկախություն, կես արժանապատվություն, կես հայրենիք չի լինում։ Զորավորների համար սա հավասարազոր է զրոյի։ Նրանց ապրելու կերպը լրիվն է՝ լրիվ անկախություն, լրիվ արժանապատվություն ու լրիվ հայրենիք։

Դժվա՞ր է։ Այո՛։ Զրկանքներով լի՞ է։ Իհարկե։ Երբեմն անելանելի՞ է։ Անշուշտ։ Բայց լրիվի համար արժե՛։ Հաստա՛տ։ Անկախությունը թույլիկներին չի ներում։ Իսկ հայը թույլիկ չէ։ Թույլիկ չէ՝ ինչ էլ որ մեր վիճակից ելնելով հիմա փորձեն մեզ ներշնչել տարատեսակ զազրախոսությունները։

Մեր ապրելու կերպը լրի՛վն է։

Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել

Առանց Հայաստանի Արցախը չի կարող գոյատեւել

Ընկան մարտադաշտում՝ հանուն ազատ ու անկախ հայրենիքի

Ընկան մարտադաշտում՝ հանուն ազատ ու անկախ հայրենիքի

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist