Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Այն, ինչ երկնքում խունկ ու աղոթք էր, այս աստվածուրաց երկրի վրա վեր է ածվում կրակ ու պատիժի…

Հունվարի 12, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
305
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ հրեշտակն այն խնկանոցն առաւ եւ լցրեց սեղանի կրակիցը, եւ գցեց երկրի վերայ, եւ ձայներ եւ որոտմունքներ եւ փայլատակներ եւ շարժ եղաւ»։ Հայտնություն 8։5

Սա վերջին նախազգուշացումն է. այնուհետեւ յուրաքանչյուր փողի հնչելուց հետո երկրի վրա կթափվի Աստծո պատիժը։ Այստեղ մենք տեսնում ենք խնկանոց՝ բոլոր սրբերի աղոթքներով լեցուն. «Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ կանգնեց սեղանի առաջին, եւ ոսկի խնկանոց ունէր. եւ շատ խունկ տրուեցաւ նորան, որ բոլոր սուրբերի աղօթքների հետ մատուցանէ այն ոսկի սեղանի վերայ, որ աթոռի առաջին էր։ Եւ վեր ելաւ խնկերի ծուխը սուրբերի աղօթքների հետ հրեշտակի ձեռքիցն Աստուծոյ առաջին»։ Հայտնություն 8։3-4

Այս խնկանոցի խունկը բոլոր սրբերի աղոթքներն են. սրբերը պիտի դատաստանի օրը աղաչեն Աստծուն, որ ներողամիտ լինի պատժվողների նկատմամբ եւ կրճատի տանջանքների ժամանակը։ Մեղավորները դժոխքում խարազանվելու են Աստծո շնորհի խարազանով. այն, ինչ պետք է մարդուն ջերմացներ, այդ ջերմությունից մարդ կարող է եւ տանջվել, պատժվել։ Այն, ինչ երկնքում այրվում է Աստծո փառքի համար, երկրի վրա այդ կրակը կարող է յուրաքանչյուրին փորձել, փորձարկել յուրաքանչյուրի շինությունը։ Կրակը լավագույնս կփորձարկի. ում շինությունն ամուր է, ոսկուց ու արծաթից է, նա կդիմանա, ում շինությունը հարդից ու ծղոտից է, կայրվի։

Աղոթքը խաղաղության, հանդարտության, ներդաշնակության հանգեցնող ցանկությունների ուղերձ է։ Աղոթքը, անշուշտ, խաղաղություն է բերում աղոթողի հոգուն։ Բայց միեւնույն ժամանակ բոլորը չեն, որ աղոթքի ցանկություն ունեն, եւ նրանք ընդդիմանում են աղոթքի հանդարտությանը։ Երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես է քահանան մաքուր ու ջերմեռանդ աղոթքով մաքրում չարից բռնված մարդուն. տեսե՞լ եք, թե ինչ արձագանք է տալիս նրա ներսի չարը… Բոլորին չէ, որ հարկավոր է աղոթքը…

Այն, ինչ երկնքում խունկ ու աղոթք էր, այս աստվածուրաց երկրի վրա վեր է ածվում կրակ ու պատիժի, չարագործվող մոլորակը պատժվում է աղոթքով… Կարծես թե այսօր շատ ավելի շատ են բնության արհավիրքներն ու աղետները։ Իհարկե, շատ են, բայց այդ առատության մի մասը պետք է վերագրել մեր տեղեկացվածության բարձր աստիճանին. մի երկու հարյուր տարի առաջ մենք չէինք իմանում, թե ի՞նչ է կատարվում Աֆրիկայի հարավում կամ Ամերիկայի հյուսիսում… Ժամանակաշրջանի յուրահատկությունն այն է, որ մենք իմանում ենք շատ ու շատ բաներ, որ մեզ չի վերաբերում, եւ չենք իմանում կամ չենք ցանկանում իմանալ բաներ, որոնք վերաբերում են անմիջականորեն մեզ։ Մենք այնքան անհարմարություններ ենք պատճառել Երկիր մոլորակին, որ այն արդեն դժվարությամբ է հանդուրժում մարդուն:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը

Վանդոս Ղարագյոզյանի՝ ծանրամարտի պատմությանը նվիրված նոր գիրքը

Ռուսա Առաջինի սեպագիրը

Ռուսա Առաջինի սեպագիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist